Ընտրությունների արդյունքների համաձայն, 150 հոգանոց խորհրդարանում 31 տեղ զբաղեցրած լիբերալ V-V-D կուսակցությունը աշխատավորական կուսակցությանը գերազանցում է 1 ձայնով։
Ներգաղթի դեմ հանդես եկող Գիիրթ Վիլդրսի Ազատություն կուսակցությունը, որը հայտնի է հակամահմեդական իր ելույթներով, կրկնապատկել է իր ձայները՝ քրիստոնյա դեմոկրատների հետ զբաղեցնելով 3-րդ տեղը ։
Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության անդամ վարչապետ Փեթեր Բալկենենդեն հայտարարել է, որ ընդմիշտ թողնում է քաղաքականությունը։
Բալկենենդեի կառավարությունը փլուզվել էր փետրվար ամսին, երբ կոալիցիա կազմող V-V-D-ի եւ քրիստոնյա դեմոկրատների միջեւ տարակարծություններ ծագեցին Աֆղանստան ուղարկված հոլանդական զորքերի շուրջ։