Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի տարածքի գրեթե կեսում երաշտ է


US drought and crops 2
US drought and crops 2
ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, Միացյալ Նահանգների գրեթե կեսում զգացվում են մեղմից մինչև սաստիկ երաշտի հետևանքները:

Երկրի գյուղատնտեսության նախարարությունը բնական աղետի գոտի է հայտարարել մայրցամաքային Միացյալ Նահանգների 26 նահանգներում:

Օդերևութաբանները հայտնել են, որ այս շաբաթ անձրև, ինչպես նաև Միացյալ Նահանգների Միջին արևմուտքում եգիպտացորենի և սոյայի հատիկի բերքին վնաս պատճառող օդի բարձր ջերմաստիճանի նվազեցում գրեթե չի սպասվում:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով եգիպտացորենը, որը տարվա այս ժամանակին պետք է արեն իսկ մարդու հասակից բարձր լիներ, գրեթե չի հասնում մինչև գոտկատեղը, իսկ սոյայի հատիկների որոշ դաշտերում բույսերը պարզապես դադարեցրել են աճը: Ֆերմերներն արդեն հայտնել են դդումի աշնանային բերքի մասին մտահոգություններ ունենալու մասին:

Տեղի ունեցող երաշտը ազդեցություն է ունենում նաև անասնապահության ոլորտի վրա, որի համար անհրաժեշտ է անասուններին որպես կեր տրվող եգիպտացորեն ու խոտը:

Միացյալ Նահանգները աշխարհում եգիպտացորենի ամենամեծ ծավալներն արտադրող պետությունն է: ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության խոսնակ Մեթ Հերիքը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ երկրի այլ մասերում եգիպտացորենի ավելի լավ բերքը թույլ կտա այս տարի կատարել օտարերկրյա հաճախորդներին եգիպտացորենի առաքման պարտավորությունները:
XS
SM
MD
LG