Մատչելի հղումներ

«Խցանումը բացող հեղուկ»՝ զարկերակների համար


Պատկերացրեք խցանված զարկերակների բուժում նույն եղանակով, ինչպես մաքրվում են խցանված խողովակները: Այդպիսին է նոր բուժման սկզբունքը, որ վիրաբույժները փորձարկում են զարկերակների լրիվ խցանում ունեցող հիվանդների համար:

Տարիներ շարունակ Ջոզեֆ Մաշթոլըրն ազատ ժամանակ շրջում էր Օնտարիոյի փողոցներում: Սակայն երկու տարի առաջ սրտային հիվանդությամբ ախտորոշվելուց հետո նա տանից դուրս գալ չի կարողանում:

Ջոզեֆի դեպի սիրտ տանող զարկերակն ամբողջությամբ խցանվել էր: Բժիշկները փորձեցին ավանդական եղանակով վերաբացել զարկերակը, սակայն նրա զարկերակում գտնվող խցանը շատ խիտ էր, ուստի անոթաձևափոխությունը՝ անգիոպլաստիկան, օգուտ չտվեց:

Տորոնտոյի Սանիբրուք առողջապահական գիտությունների կենտրոնից բժիշկ Բրեդլի Ստրաուսն ղեկավարած բուժումը ամբողջական խցանում ունեցող հիվանդներին այլընտրանք է առաջարկում:

«Ես աշխատում եմ կենցաղային խողովակների խցանումը մաքրող քիմիական նյութի նման նյութ ստեղծելու վրա, որը կփափկեցնի խցանի կոլագենը, որպեսզի հեշտանա մեր ավանդական լարի անցկացումը», - ասում է բժիշկը:

Բժիշկները ֆերմենտ ներարկեցին խցանման մեջ: Դեղորայքը փափկեցրեց խցանը մեկ գիշերվա ընթացքում: Հաջորդ օրը հիվանդին արդեն հնարավոր է բուժել սովորական անգիոպլաստիկայի միջոցով:

Բժիշկ Ստրաուսի խոսքերով՝ զարկերակը նման եղանակով բացել նշանակում է, որ որոշ հիվանդներ անգիոպլաստիկայի վիրահատական գործողության կարիք չեն ունենա:

Ջոզեֆի նման հիվանդների համար դա նշանակում է ավելի արագ ապաքինում։

Բժիշկ Ստրաուսը հաջողությամբ է իրականացրել անգիոպլաստիկան առաջին 15 հիվանդներից 12-ի վրա, ում ֆերմենտ էր ներարկվել: Բոլոր հիվանդները նախկինում խցանումը բացելու անհաջող փորձ են ունեցել։ Հետազոտողները պատրաստվում են ֆերմենտի ներարկման զանգվածային հետազոտություններ անցկացնել Կանադայում և Միացյալ Նահանգներում:
XS
SM
MD
LG