Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Բանգլադեշում՝ ութհարկանի շենքի փլուզման հետևանքով


Բանգլադեշում առևտրային նպատակներով օգտագործվող ութհարկանի մի շենքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ:

Երկրի մայրաքաղաք Դհակայի Սավար արվարձանում գտնվող «Ռանա Փլազա» առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել: Փրկարար ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները՝ գտնելու և ազատ արձակելու համար շենքի փլատակների տակ մնացած մարդկանց:

Առևտրի կենտրոնի շենքում տեղակայված են եղել Բանգլադեշում գործող բանկերից մեկի բաժանմունքը, բազմաթիվ խանութներ և կարի առնվազն մեկ արտադրամաս:

Բանգլադեշում կառուցված շենքերը հաճախակի չեն համապատասխանում շինարարական նորմերին: Նույն տարածքում ութ տարի առաջ կարի արտադրամասի շենքի տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհվել էր մեկ տասնյակից ավելի մարդ, իսկ անցյալ տարվա նոյեմբեր ամսին կարի մեկ այլ արտադրամասում բռնկված հրդեհի զոհ էր գնացել ավելի քան 100 մարդ:
XS
SM
MD
LG