Մատչելի հղումներ

ԱՄՀ-ի նախկին ղեկավարը՝ դատարանում


ԱՄՀ-ի նախկին ղեկավարը՝ դատարանում

Արժույթի Միջազգային Հիմնադրամի արդեն նախկին ղեկավար Դոմինիկ Ստրաուս Կանի դեմ հարուցված քրեական գործը քննարկվելու է Նյու Յորքի դատարանում: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է Նյու Յորքի հյուրանոցներից մեկում 32-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ իրականացնելու մեջ:

“Նյու Յորք Թայմս” օրաթերթում հրապարակված մի հոդվածում նշվում է, որ աղբյուրը, որից ստացվել են Կանի գործողությունների մասին տեղեկությունները, վստահելի չեն: Հոդվածը պնդում է, որ Գվինեայից ներգաղթյալը հարցաքննությունների ընթացքում մի քանի անգամ ստել է: Նշվում է նաև, որ կեղծիքներ են գտնվել վերջինիս ներգաղթյալի փաստաթղթերում, պարզվել է նաև, որ նա կապեր ունի հանցավոր խմբավորումների հետ:

Մինչ այս, Դոմինիկ Ստրաուս Կանը իր դեմ առաջադրված մեղադրանքներն անհիմն էր համարել` հայտարարելով, թե ինքն անմեղ է: Այս պահին Կանը տնային կալանքի տակ է գտնվում` 6 միլիոն դոլարի գրավի դիմաց: 24-ժամյա հսկողության տակ գտնվող ԱՄՀ-ի նախկին ղեկավարը ամսական 250.000 դոլար է ծախսում դատարանի կողմից սահմանված պայմանները բավարարելու համար:

XS
SM
MD
LG