Մատչելի հղումներ

Հայաստանը 55-րդ տեղում է` «Doing Business-2012» տարեկան զեկույցում


Հայաստանը 55-րդ տեղում է` «Doing Business-2012» տարեկան զեկույցում
Հայաստանը 55-րդ տեղում է` «Doing Business-2012» տարեկան զեկույցում

Համաշխարհային բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան հրապարակել են «Doing Business-2012» տարեկան զեկույցը:

Զեկույցում ամփոփ ներկայացված են աշխարհի 183 երկրներում գործարարությամբ զբաղվելու հիմնական տասնյակ ցուցանիշներ, որոնք վերաբերում են փոքր և միջին բիզնեսի կայացմանը, գործարար միջավայրին և բիզնես վարելու կանոններին:

«Doing Business-2012» զեկույցի համաձայն, գործարարության համար առավել նպաստավոր պայմաններ են ստեղծված Սինգապուրում, Հոնկոնգում և Նոր Զելանդիայում:

ԱՄՆ-ն այս ցուցակում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ չնայած առևտրային ձեռնարկությունների և օրենսդիրների կողմից Միացյալ Նահանգներում կարգավորման ոլորտի վերաբերյալ չդադարող բողոքների:

«Doing Business-2012» զեկույցի համաձայն, Հայաստանն ընդհանուր առմամբ բարելավել է իր վարկանիշը 6 կետով` զբաղեցնելով 55-րդ տեղը:

Հայաստանում ամենամեծ առաջընթաց է գրանցել «Շինարարության թույլտվության տրամադրում» ցուցիչը, որը բարձրացել է 38 կետով, և «Ընկերության հիմնում» ցուցիչը, որն առաջ է գնացել տասը կետով: Բարձրացել են նաև «Վարկերի ստացում» և «Հարկերի վճարում» ցուցիչները՝ չնայած վերջին ցուցիչով Հայաստանը դեռևս զբաղեցնում է 153-րդ տեղը:

Ամենամեծ անկում` 27 կետով գրանցել է «Պայմանագրերի կիրարկում» ցուցիչը, անկում է գրանցվել նաև «Էլեկտրամատակարարման ապահովում», «Սեփականության գրանցում», «Ներդրողների պաշտպանություն», «Արտաքին առևտուր» և «Սնանկության գործերով որոշումների կայացում» ցուցիչներ:

Հայաստանի հարևան պետություններից «Doing Business-2012» վարկանիշում Վրաստանը զբաղեցնում է 16-րդ, Ադրբեջանը՝ 66-րդ, իսկ Թուրքիան՝ 71-րդ տեղերը:

XS
SM
MD
LG