Մատչելի հղումներ

Աղետների ապակոդավորումը


Ահաբեկչական հարձակման վայր, ցունամիի կամ երկրաշարժի հետևանքներ, այս ամենը նաև հնարավորություն է գիտնականների համար,

Սոցիոլոգ Տրիշա Ուոքենդորֆն ավերված վայրեր է այցելում՝ ուսումնասիրելու, թե ինչպես ապագայում կարելի է փրկել մարդկանց կյանքը:

«Մենք փորձում են ուսումնասիրել աղետները՝ գիտության մեջ ներդրում կատարելու ինչպես նաև արտակարգ իրավիճակները ապագայում ավելի լավ կառավարելու համար», - ասում է Ուոքենդորֆը:

Գիտության ազգային հիմնադրամի աջակցությամբ Դելավեր նաանգի համալսարանի Աղետների հետազոտության կենտրոնն ուսումնասիրում է և քննարկում զոհերի և ճգնաժամի ընթացքում ու դրանից հետո տուժածներին օգնություն տրամադրող փրկարար ծառայությունների աշխատողների հետ: Կենտրոնի աշխատանքի արդյունքի շնորհիվ բարելավվել է վերականգնումը և զոհերի հայտնաբերումը՝ նպաստելով նվիրատվությունների և մատակարման առավել լավ կառավարմանը: Այն նպաստել է նաև փոքր ձեռնարկությունների արագ վերաբացմանը:

Ուոքենդորֆը քննարկումներում նախ և առաջ ներգրավվել է սեպտեմբերի 11-ին առաջին արձագանքողների հանդիպումներին:

«Նրանք կորցրել էին ընկերներ, ընտանիքի անդամներ, սակայն պատրաստակամ էին պատասխանել մեր հարցերին, օգնել մեզ՝ հասկանալու տեղի ունեցածը: Նրանք ասում էին՝ եկեք այստեղ, լսեք այս պատմությունը, սովորեք այս դեպքից, և ասացեք, թե ինչն է սխալ, ինչը՝ ճիշտ», - ասում է նա:

Ուոքենդորֆի համաձայն, շարքային քաղաքացիները հաճախ էական են աղետներին արձագանքելու ժամանակ: Նա ուսումնասիրել է այդ օրը գրեթե կես միլիոն մարդկանց տարհանումը Մանհեթընից, ներառյալ քարշանավերի, զբոսաշրջիկների նավերի և նավակների ինքնաբուխ և հաջողությամբ ավարտված ջանքերը:

Ուոքենդորֆի բացահայտումները օգնում են արտակարգ իրավիճակների փորձագետներին ավելի լավ ծրագրել տարհանման ռազմավարությունը: Նա ռիսկերի վերլուծություն է տրամադրում ճարտարագետներին՝ ցունամիի և փոթորիկի նման բնական աղետների գոտում գտնվող շենքերի արդյունավետ կոդավորման համար:

«Ես և ինժեներները հիմնականում կենտրոնանում ենք օգնության ռազմավարության վրա՝ նախքան դեպքի պատահելը: Գիտենք, որ փոթորիկներն անընդհատ տեղի են ունենում, ուստի նախ վնասից խուսափելու համար անհրաժեշտ է ստեղծել առավել դիմացկուն ենթակառուցվածք», - ասում է Ուոքենդորֆը:

Ըստ նրա՝ վերջնական նպատակը համոզվելն է, որ աղետներից քաղած դասերը չեն մոռացվում և կիրառվում են այլոց օգնելու համար՝ նոր աղետներ դիմավորելուն պատրաստ լինելու նպատակով:
XS
SM
MD
LG