Նախնական տեղեկությունների համաձայն, Հաքան Քարադաղին գտել է նրա ընկերներից մեկը, որը նրա տուն է ներխուժել՝ մի քանի օր ընկերոջից լուր չունենալու պատճառով։ Այստեղ նա նրան գտել է առաստաղից կախված։ Մարմինը դատաքննչական հետազոտման է ուղարկվել՝ ոստիկանության կողմից տեղում նախնական հետաքննությունից հետո։
Մինչ այժմ չկա մահվան պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն։
Թուրքիայի լրատվական գործակալությունները հիշեցնում են, որ Հրանտ Դինքին 2ՕՕ7 թվականի հունվար ամսին սպանած Օղուն Սամասթը դատական նիստերից մեկի ժամանակ Քարադաղին ասել էր, ՝՝Լավ կլիներ մի օր գայիր բանտ՛՛, եւ այդ պահին կատարել էր կախաղան բարձրացնելու ձեռքի շարժում։