Մատչելի հղումներ

Իշխանուհի Դայանան այսօր 50 տարեկան կլիներ


Իշխանուհի Դայանան այսօր 50 տարեկան կլիներ
Իշխանուհի Դայանան այսօր 50 տարեկան կլիներ

Հուլիսի 1-ին լրանում է Մեծ Բրիտանիայի վաղամեռիկ իշխանուհի Դայանայի 50-ամյակը: Դայանան 14 տարի առաջ զոհվեց Փարիզում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում: Նրա ծննդյան օրը հիշելու նպատակով Քենզինգթոնյան պալատի դարպասների մոտ մարդիկ ծաղիկներ և շնորհավորական ուղերձներ են բերել:

36 տարեկանում կյանքից հեռացած Դայանան հայտնի էր, որպես ժողովրդի կողմից առավել սիրված արքայական տան անդամ, որը սակայն մահացավ, երբ խնդիրներ ուներ անձնական կյանքում: Արքայազն Չարլզի հետ ամուսնալուծությունից հետո կարճ ժամանակամիջոցում Դայանան հակասական քննարկումների տեղիք տված սիրավեպեր ունեցավ երկու այլ տղամարդկանց` սրտի վիրաբույժ Հասնաթ Խանի և մեծահարուստ Դոդի Ֆայեդի հետ:

Ամերիկյան “Newsweek” ամսագրում վերջերս հրապարակված Դայանային պատկերող ծաղրանկարները քննարկումների նոր առիթ դարձան Անգլիայի նախկին իշխանուհու անձի շուրջ: Ամսագրի գլխավոր խմբագիր Թինա Բրաունը, հայտարարել է, թե հնարավոր է, որ առաջիկայում պարզ դառնա, որ իշխանուհին 2 այլ ամուսնություններ է ունեցել Ամերիկայում:

Նման ենթադրություններ են հրապարակվել նաև բրիտանական պարբերականներում: Մասնավորապես մի խմբագրականում կարծիք է հայտնվում, թե Դայանան կարող է ամուսնացած լիներ Նյու Յորքից ամերիկացի մի մեծահարուստի, կամ Քենթաքի նահանգում ձիասպորտով զբաղվող մի մարզիկի հետ:

XS
SM
MD
LG