Մատչելի հղումներ

Դանիայի անվտանգության ուժերը կանխել են ահաբեկչական «անխուսափելի» հարձակումը

Դանիայի հետախուզական գործակալությունը ձերբակալել է չորս անձ, որոնք ծրագրում էին ահաբեկչական հարձակում իրականացնել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակած «Jyllands-Posten» թերթի դեմ:

Գործակալության ղեկավար Յակոբ Շարֆը ձերբակալվածներին նկարագրել է որպես «մահմեդական զինյալներ»` հաղորդելով, որ խումբը ծրագրել է ներթափանցել թերթի շենք և սպանել հնարավորինս մեծ թվով մարդկանց:

Ձերբակալվածներից երեքը Դանիա են ժամանել Շվեդիայից, որտեղ ոստիկանությունը ձերբակալել է այս դավադրության հետ առնչվող հինգերորդ անձին:

Դանիայի և Շվեդիայի անվտանգության մարմինների պաշտոնատար անձինք հաղորդել են, որ դավադրությունը բացահայտվել է` երկրների հետախուզական գործակալությունների միջև սերտ համագործակցության արդյունքում:

Մի քանի տարի առաջ «Jyllands-Posten» թերթի կողմից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը վրդովվեցրել է աշխարհում մահմեդական բազմաթիվ համայնքներին: Այդ ժամանակվանից թերթի և ծաղրանկարի հեղինակի վրա կատարվել է ահաբեկչական հարձակումների մի քանի փորձ:

XS
SM
MD
LG