Ամերիկացի նշանավոր դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտ Դե Նիրոն գլխավորելու է 2011 թվականին կայանալիք Կանի փառատոնի ժյուրին:
Փառատոնի կազմակերպիչների կողմից հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության համաձայն, փառատոնի ժյուրին գլխավորելու մասին հնարավորությունը Դե Նիրոն անվանել է «եզակի հնարավորություն, քանի որ փառատոնը աշխարհի ամենահներից և լավագույններից է»:
Շատերի կարծիքով, Դե Նիրոն իր սերնդի լավագույն դերասաններից մեկն է: Նրան երկու անգամ շնորհվել է ԱՄՆ-ի կինոակադեմիայի մրցանակը:
2002 թվականին Դե Նիրոն մասնակցել է «Tribeca» կինոփառատոնի հիմնադրմանը, որի քույր փառատոնն անցկացվում է Դոհայում:
Կանի փառատոնը, որը համարվում է կինոարդյունաբերության ամենահեղինակավոր փառատոնը, առաջին անգամ անցկացվել է 1946 թվականին: Փառատոնն անցկացվում է մայիսի 11-ից 22-ը ընկած ժամանակահատվածում: