Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները «ապստամբություն» բարձրացրեցին իրենց կուսակից նախագահ Օբամայի առևտրային քաղաքականության դեմ: Կոնգրեսական Փիթեր ԴեՖազիոն մտահոգվածների շարքերում է. «Մենք այստեղ կարող ենք այդ ամենի դեմն առնել և փրկել ամերիկյան տնտեսությունը»:
Հավասարապես անսովոր է, երբ հանրապետական Փոլ Ռայանը այս «մարտում» Սպիտակ տանն է աջակցում. «Նախագահը դեռ որոշակի անելիքներ ունի իր կուսակցության շարքերում, այս գօրծցընթացը դեռևս չի ավարտվել»:
Նախագահը հուսով է, որ կհամոզի ազատ առևտրի ընդդիմախոսներին փոխել իրենց կարծիքը. «Ես կոչ եմ անում Կոնգրեսի անդամներին, ով դեմ է քվեարկել Առևտրի կարգավորման օգնության օրինագծին, վերանայել իրենց մոտեցումները և պաշտպանել ամերիկյան աշխատավորների շահերը»:
Սպիտակ տան խոսնակ Ջոշ էրնսթը համոզվածություն հայտնեց, որ իրենք կհաղթահարեն այս մարտահրավերը. «Մենք համոզված ենք, որ կարող ենք ավելի շատ հանրապետականների ու դեմոկրատների աջակցությունը ստանալ և տնտեսագետները կարող են ցուցադրել առևտրի կարգավորման օժանդակության օրենքի նշանակալիորեն եկամտաբեր լինելը միջին դասի համար ամբողջ երկրում»:
Սակայն դեմոկրատները համառում են ու դեմ են առևտրային դաշինքների ինչպիսին է օրինակ Միջխաղաղօվկիանոսյան համագործակցությունը: Դեմոկրատ կոնգրեսմեն Ռիք Նոլանը դեմ է նման պայմանագրերին. «Դրանք բանակցվել են գաղտնաբար ի շահ տնտեսական վերնախավի մի քանի ներկայացուցչի»։
Թե երբ կլինի հաջորդ քվեարկությունը կախված է Ներկայացուցիչների պալատի ղեկավար հանրապետական Ջոն Բեյնըրից: Թեև Օրինագիծը արդեն հաստատվել է Սենատի կողմից, սակայն մինչև ներքին պալատը չհաստատի դա՝ այն օրենքի ուժ չի կարող ստանալ:
տեսանյութը տես՝ http://www.amerikayidzayn.com/media/video/washington-week-ahead-0615/2822906.html