Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում գնդակահարության եղանակով ի կատար ածված թվով 3-րդ մահապատիժը


ԱՄՆ-ի արեւմտյան Յուտա նահանգում Ռոնի Լիի Գարդների նկատմամբ ի կատար ածված մահապատիժը 1976-ից հետո ԱՄՆ-ում պատժի նման իրագործման 3-րդ դեպքն է։ 49-ամյա Գարդները մահապատժի է ենթարկվել ուրբաթ օրը ժամը 12։17-ին։
Գարդներին գամել են աթոռին ծածկելով նրա գլուխը։ Աայնուհետեւ 5 կամավորներ կրակել են նրան 0,76մմ տրամաչափի հրացաններով։ 5 հրացաններից մեկը կրել է դատարկ փամփուշտներ, որպեսզի դիպուկահարները չիմանան, թե ով է արձակել մահացու գնդակը։
Գարդները մահապատժի էր դատապարտվել 1985-ին դատարանից փախչելու փորձի ժամանակ իրավապաշտպան Մայքլ Բարդելլին սպանելուց հետո։

XS
SM
MD
LG