Մատչելի հղումներ

«Առաջարկ, որից Սարգսյանը չէր կարող հրաժարվել»


«Երբ Սարգսյանը սկսել էր մտածել գործարքներ կնքելու հնարավորությունների մասին, նա հայտնաբերել էր, որ իր ունեցած տարբերակները չափազանց սահմանափակ են»

Հայաստանի և Ռուսաստանի միջև Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին համաձայնագրի ստորագրմանն անդրադարձել է «Քարդեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալը:

«Առաջարկ, որից Սարգսյանը չէր կարող հրաժարվել» խորագրով իր հոդվածում ԴըՎաալը նշում է, որ Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվա կայանալիք կարճատև այցի մասին հաղորդագրությունը բավականին անսպասել էր, և որ բոլորը գիտեին, որ օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ Եվրասիական միությանը միանալու մասին Վլադիմիր Պուտինի հրավերը Հայաստանին:

«Օրվա վերջին մենք ստացանք հաստատում, որ սա այն առաջարկն էր, որից Սարգսյանը չէր կարող հրաժարվել: Նա համապատասխանաբար հայտարարել էր, որ Հայաստանը կմիանա [Եվրասիական] միությանը», - գրում է ԴըՎաալը:

«Հայտարարությունն անելուց անմիջապես հետո ես հետևում էին հայերի կողմից, որոնք ցանկանում էին, որ դա այնպես չլիներ, «Ֆեյսբուքում» հոգեվարքի և դժգոհության արտահայտմանը: Սակայն արդյո՞ք այլ բան հնարավոր էր: Ամառն, անկասկած, երկար էր ու թեժ Հայաստանի առաջնորդների համար: Եվրոպական Միության հետ բանակցությունները թափ էին հավաքել՝ Վիլնյուսում այս տարվա նոյեմբերին Արևելյան գործընկերության կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Հայերին ասվել էր, որ նրանք կարող ենք մեկնարկել Ասոցացման համաձայնագիրը, ինչպես նաև այն, որ, ցանկության դեպքում, նրանք կարող են հետամուտ լինել նաև ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագիրը ստորագրելու նպատակին, որը կարգելափակեր նրանց մուտքը Մաքսային միություն՝ առաջին հերթին սակագների անհամատեղելիության պատճառով», - նշում է «Քարդեգի» հիմնադրամի վերլուծաբանը:

«Ռուսաստանն անմիջապես է արձագանքել: Նրանք հրապարակել են Հայաստանի ախոյան Ադրբեջանին հարձակողական զենքի զանգվածային վաճառքի մասին լուրեր: Պուտինը կարճատև այց էր կատարել Բաքու՝ հետը բերելով մեկ տասնյակից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ» - հիշեցնում է ԴըՎաալը՝ շարունակելով. «Հայաստանի պաշտոնյաներն ընդունում են, որ այս ամենի հիմքում ընկած է անվտանգությունը, և որ նրանք չեն կարող իրենց թույլ տալ, որպեսզի իրենցից երես թեքի ռազմական միակ դաշնակիցը, որն ակնթարթորեն կարող է իրենց քայքայել: Մոսկվայում Սերժ Սարգսյանը նշել էր. «Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից»: Սարգսյանը շեշտել էր նաև, որ այս որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ: Ճշմարիտ է, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը դեռևս կարող է համաձայնեցվել Վիլնյուսում, սակայն տնտեսական ինտեգրացման նախագիծը միանգամայն տապալված է», - համոզվածություն է արտահայտում վերլուծաբանը:

Ըստ ԴըՎաալի, Հայաստանի կառավարությանը բողոքել էր, թե ԵՄ-ը նրանց մանևրելու տեղ չէր թողել, սակայն Սարգսյանի և Քոչարյանի վարչակազմերը մի քանի տարի շարունակ որդեգրել էին Հայաստանի տնտեսության նկատմամբ Ռուսաստանի կողմից վերահսկողություն հաստատելու ուղին, ինչը նրանց թողել էր քաղաքական վերահսկողությունը և չի թողել եվրոպական ոճի մրցակցության հնարավորություն:

Վերլուծաբանը մատնանշում է, որ այն ժամանակ, երբ Սարգսյանը սկսել էր մտածել գործարքներ կնքելու հնարավորությունների մասին, նա հայտնաբերել էր, որ իր ունեցած տարբերակները չափազանց սահմանափակ են:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նրանք այս խաղը շատ խելացի են խաղացել: Հիմնական թիրախը, իհարկե, Հայաստանը չի եղել, հիմնական թիրախն Ուկրաինան է: Այժմ Կիևի վրա գործադրվող ճնշումը կավելանա», - եզրափակում է ԴըՎաալը:
XS
SM
MD
LG