Մատչելի հղումներ

Ուժգին պայթյուն Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնում


Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել մոտ 40 մարդ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնում երկուշաբթի տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որի հետևանքով վնասվածքներ է ստացել մոտ 40 մարդ:

Պրահայի կենտրոնական Դիվադելի փողոցում տեղի ունեցած պայթյունը մեծ վնաս է պատճառել դեպքի վայրի մոտակայքում գտնվող գրասենյակային շենքերից մեկին:

Ոստիկանության խոսնակ Թոսմաս Հւոլանի համաձայն, դեռևս հստակ հայտնի չէ պայթյունի պատճառը, սակայն հնարավոր է, որ այն տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի պատճառով:

Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, թե «խորը ցավ է ապրել բնական գազի պայթյունի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ»:
XS
SM
MD
LG