Մատչելի հղումներ

Կիպրոսի ռազմածովային բազայում ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ


Կիպրոսի ռազմածովային բազայում ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ
Կիպրոսի ռազմածովային բազայում ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ

Կիպրոսի ռազմածովային բազայում որոտացած ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ:

Պայթյունի հետևանքով Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի և Լարնակա քաղաքի հիվանդանոցներ է տեղափոխվել վնասվածքներ ստացած ավելի քան 60 մարդ:

Պայթյունի հետևանքով հոսանքազրկվել է կղզու բնակչության և ձեռնարկությունների կեսից ավելին:

Երկրի պաշտպանության նախարարը և բանակի հրամանատարը հրաժարական են ներկայացրել պատահարից քիչ անց: Կիպրոսի նախագահ Դմիտրի Քրիստոֆիասը սակայն դիմել է հրաժարականը ներկայացրած պաշտոնատար անձանց մինչև իրենց փոխարինողներին նշանակելը զբաղեցրած պաշտոններում մնալու խնդրանքով:

Կիպրոսի իշխանությունների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել դեպի Սիրիա ուղևորվող իրանական նավից առգրավված զինամթերքի պահպանման վայրի մոտակայքում անտառի փոքրածավալ հրդեհի պատճառով: Իրանական նավը, որի ընթացքը դադարեցվել է ԱՄՆ-ի նավատորմի նավերի կողմից, տեղափոխել է բեռ` խախտելով Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից Իրանից զենք արտահանելու արգելքի մասին որոշումը:

Կիպրոսի կառավարության խոսնակի համաձայն, պայթյունը դիվերսիայի հետաևանք չէ:

XS
SM
MD
LG