Մատչելի հղումներ

Կիպրոսում կորել է Ռուսաստանի լրտեսը


Կիպրոսի ոստիկանությունը որոնում է ԱՄՆ-ի մասին Ռուսաստանի համար լրտեսություն իրականացնելու մեջ մեղադրրվող 11 անձանցից մեկին։

Ըստ Կիպրոսի ոստիկանության, նախապես ձերբակալված Ռոբերտ Մեցոսը, որին ժամանակավորապես ազատ էին արձակել գրավի դիմաց, չի ներկայացել չորեքշաբթի օրվա դատավարությանը։

Մեցոսը մեկն է 11 այն կասկածյալներից, որոնցից 1Օ-ին ԱՄՆ-ի իշխանությունները ձերբակալել էին ավելի վաղ՝ մեղադրելով Ռուսաստանի լրտեսական գործակալության համար երկարաժամկետ տեղեկություններ հաղորդելու փորձերի մեջ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե հուսով է, որ ձերբակալությունները չեն վնասի երկու երկրների միջեւ բարելավվող հարաբերությունները։


XS
SM
MD
LG