Մատչելի հղումներ

Սաստիկ փոթորիկ է ակնկալվում Օմանում, Հնդկաստանում եւ Պակիստանում


Օմանի, Հնդկաստանի եւ Պակիստանի բնակիչները հորդառատ անձրեւների եւ ուժեղ քամիների են նախապատրաստվում, մինչ Ֆեթ անունով ցիկլոնը սլանում է դեպի հյուսիս եւ արեւելք։

Օմանի, Հնդկաստանի եւ Պակիստանի բնակիչները հորդառատ անձրեւների եւ ուժեղ քամիների են նախապատրաստվում, մինչ Ֆեթ անունով ցիկլոնը սլանում է դեպի հյուսիս եւ արեւելք։

Օդերեւութաբանների համաձայն, այդ փոթորկի կենտրոնը Արաբական ծովում է եւ այժմ այն շարժվում է դեպի Օման։ Ֆեթ փոթորիկը հավանաբար Օմանը հարվածի հինգշաբթի երեկոյան՝ տեղատարափ անձրեւներով։ Ակնկալվում է, որ փոթորիկն այնուհետեւ ուղղությունը կփոխի եւ Պակիստանի եւ Հնդկաստանի առափնյա շրջանները կհարվածի կիրակի օրը։ Ակնկալվում է, որ մինչ այդ փոթորիկի ուժգնությունը կարող է թուլանալ։

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հրահանգել է նախապատրաստվել փոթորկին եւ արդեն մոտ 60,000 մարդ հարավային Սինդղ գավառից ապահով վայր է փոխադրվել։

Հնդկաստանի արեւմտյան Գուջարատ նահանգի որոշ մասերում հորդառատ անձրեւները արդեն իսկ սկսվել են։ Պաշտոնյաները մարդկանց զգուշացնում են ժամում 75 կիլոմետր արագությամբ քամիների մասին։

XS
SM
MD
LG