Մատչելի հղումներ

Մարմնի և ստամոքսի ճարպից ազատում են ավանդական սննդակարգն ու վարժությունները


Մարմնի և ստամոքսի ճարպից ազատում են ավանդական սննդակարգն ու վարժությունները
Մարմնի և ստամոքսի ճարպից ազատում են ավանդական սննդակարգն ու վարժությունները

Գիրությունը ամերիկյան հասարակության մեջ գերիշխող երևույթ է: Քաշի ավելացման հետ մեծանում է այլ հիվանդությունների, այդ թվում՝ արյան բարձր ճնշման և երկրորդ տեսակի շաքարախտի զարգացման վտանգը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարմնի զանգվածի 35-ից բարձր ցուցանիշ ունեցող ծայրահեղ գեր մարդիկ կալորիաները կրճատելով և վարժանքները շատացնելով կարող են հաջողությամբ նվազեցնել քաշը, ստամոքսի և լյարդի ճարպը, նաև իջեցնել արյան ճնշումը:

Փիթսբուրգի համալսարանում անցկացվել է 35-ը գերազանցող մարմնի զանգվածի ինդեքս ունեցող 30-ից 35 տարեկան մարդկանց ուսումնասիրությանը :

Համալսարանի բժշկական ֆակուլտետի բժիշկ Բրետ Գուդփասթըրի համաձայն, չափազանց գեր մարդիկ կարող են օգուտ քաղել՝ զգալի քաշ կորցնելով ավանդական համարվող սննդակարգի և վարժանքների ծրագրի միջոցով:

Փիթսբուրգի համալսարանի Բժկության դպրոցից բժիշկ Գուդփասթըրը և այլ հեղինակներ կատարել են պատահական վերահսկվող խմբով հետազոտություն՝ 130 չափազանց գեր մեծահասակների մասնակցությամբ: Մեկ տարի շարունակ նրանց կեսը հետևել է սննդակարգի և վարժանքի ծրագրին՝ որպես կենսակերպի վարքագծում փոփոխություն: Մյուս կեսը հետևել է սննդակարգի ծրագրին, սակայն վարժություններ չի կատարել մինչև տարվա երկրորդ կեսը:

«Հետազոտության ամբողջ ընթացքում վարժանքների ծրագրին մասնակցած խմբում 12 կիլոգրամ քաշի կորուստ է գրանցվել, իսկ տարվա միայն երկրորդ կեսին վարժանք կատարող խմբում քաշի կորուստը եղել է 10 կիլոգրամ», - ասում է բժիշկ Գուդփասթըրը:

Նախքան Գիրության հասարակության խորհրդաժողովում ներկայացվելը՝ ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են համացանցում:

Բժիշկ Գուդփասթըրի համաձայն, չափազանց գեր մարդկանց մոտ գրանցվել նաև արյան ճնշման և ինսուլինին դիմադրողականության էական փոփոխություն, ինչը սերտորեն կապված է շաքարախտ առաջացման վտանգի հետ:

«Բացի քաշից, ուսումնասիրության մասնակիցներն ազատվել են նաև ստամոքսի ճարպից», - ասել է բժիշկ Գուդփասթըրը՝ հավելելով. «Այս ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս սննդակարգին հետևելու և վարժանքների ծրագրի արդյունավետությունը»:

XS
SM
MD
LG