Մատչելի հղումներ

Կուբացի այլախոհ Գուիլերմո Ֆարինասը դադարեցրել է իր 135-օր տևած հացադուլը


Փետրվարի 23-ից հացադուլ և ջրադուլ հայտարարած Գուիլերմո Ֆարինասը, որոշել է դադարեցնել բողոքի ծայրահեղ այս միջոցը այն բանից հետո, երբ Կուբայի իշխանությունները հայտարարեցին, թե առաջիկայում ազատ են արձակելու երկրի բանտերում պահվող 52 քաղբանտարկյալների:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիսելա Դելգադոն, ով Ֆարինասին այցելել է հիվանդանոցում, հաստատել է սույն տեղեկատվությունը:

Ֆարինասի հացադուլը հաջորդել էր կուբացի այլախոհ Օրլանդո Զապատայի մահվանը, ով կյանքից հեռացել էր հացադուլի 85-րդ օրը:

Կուբայի կաթոլիկ եկեղեցու փոխանցմամբ, երկրի կոմունիստական իշխանությունները համաձայնել են այժմ ազատ արձակել 5, իսկ առաջիկա ամիսների ընթացքում ևս` 47 քաղբանտարկյալների:

Իսպանիան հայտարարել է, որ պատրաստ է իր երկրում ընդունել Կուբայում ազատ արձակված քաղաքական յուրաքանչյուր բանտարկյալի:

XS
SM
MD
LG