Մատչելի հղումներ

Կուբայում ազատ կարձակվի մոտ 3ՕՕՕ բանտարկյալ



Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, թե, ելնելով մարդասիրական հանգամանքներից, եկող մի քանի օրերի ընթացում ներում է շնորհելու մոտ 3ՕՕՕ բանտարկյալի։

Այս մասին հայտարարությամբ նա հանդես է եկել խորհրդարանի առջեւ, ակնարկելով մի քանի պատճառներ, այդ թվում Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապի կողմից հաջորդ տարի Կուբա կատարելիք այցը։

Կաստրոն ասել է, թե 3ՕՕՕ ազատ արձակվողների մեջ կա 25 տարբեր երկրներ ներկայացնող 86 կալանավոր։ Սակայն նա ոչինչ չի ասել ամերիկացի Ալան Գրոսսի մասին, որի կալանավորումն այստեղ ավելի է սրել ԱՄՆ-Կուբա առանց այն էլ լարված հարաբերությունները։

Հիշեցնենք, որ Գրոսսը ամերիկյան կառավարության պայմանագրային աշխատող է, որին Կուբայում դատապարտել են 15 տարվա ազատազրկման՝ կոմունիստական այս երկիր հեռահաղորդակցության սարքավորումներ բերելու մեղադրանքով։



XS
SM
MD
LG