Մատչելի հղումներ

Խորվաթիան ԵՄ անդամ է դարձել


A Croatian, right, and a EU flag fly in downtown in Zagreb, Croatia, Sunday, Jun. 30, 2013.

Եվրամիության տվյալների համաձայն, Խորվաթիան, որտեղ գործազրկությունը հասնում է 20 տոկոս ցուցանիշի, դաշինքի ամենաաղքատ պետությունների շարքում է

Խորվաթիան դարձել է Եվրամիության 28-րդ անդամը՝ իրադարձություն, որը մեծ տոնախմբությամբ նշվել է ամբողջ երկրում:

Խորվաթիայի անդամակցությունն ուժի մեջ մտնելուց հետո պետական մարմինների ծառայողները սկսել են տեղադրել Եվրամիության նշանները և ապամոնտաժել մաքսային սահմանային անցակետերը:

Երկրի մայրաքաղաք Զագրեբում անցկացված հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Եվրամիության ավելի քան 100 բարձրաստիճան հյուր:

Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերին շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիային՝ ասելով, որ եկել է ժամանակն ըստ արժանվույն ճանաչել Խորվաթիան և այդ երկրի քաղաքացիների բազմաթիվ նվաճումները:

4,4 միլիոն բնակիչ ունեցող երկիրը նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո ձևավորված պետություններից երկրորդն է՝ դաշինքին 2004 թվականին անդամակցած Սլովենիայից հետո, որն անդամակցել է Եվրամիությանը:

Խորվաթիան դարձել է 2007 թվականին Բուլղարիայի և Ռոմանիայի միացումից հետո Եվրամիությանն անդամակցած առաջին պետությունը: Դաշինքին անդամակցությունը կարևոր ուղենիշ է 1991-ից 1995 թվականների ընթացքում 20 հազար մարդու կյանքը խլած անկախության համար վարած պատերազմից հետո երկրի վերականգնման ճանապարհին:

Եվրամիության տվյալների համաձայն, Խորվաթիան, որտեղ գործազրկությունը հասնում է 20 տոկոս ցուցանիշի, դաշինքի ամենաաղքատ պետությունների շարքում է:
XS
SM
MD
LG