Ղրիմում այսօր անցկացվում է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե, որն անօրինական և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտող է որակվել Ուկրաինայի կառավարության և իր աջակիցների կողմից:
Հանրաքվեի ընթացքում քվեարկողների առջև դրված է ընտրություն. առանձնանալ Ուկրաինայից և միանալ Ռուսաստանին կամ վերադառնալ 1992 թվականի սահմանադրությամբ նախատեսված կարգավիճակին, որն ապագայում Ռուսաստանին միանալու զգալի իրավասություն է ընձեռում:
Ղրիմում անցկացվող հանրաքվեի ընդդիմախոսները կեղծիք են համարում այն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թերակղզում իրավիճակն այժմ վերահսկում են Ռուսաստանի և ռուսաստանամետ ուժերը, և տեղական նոր կառավարությունը, որն իշխանության գլուխ է կանգնել Ղրիմի խորհրդարանը երկու շաբաթ առաջ զինյալների կողմից գրավելու արդյունքում, արդեն իսկ անկախություն է հռչակել:
Քվեարկողներից շատերի համար սակայն, մասնավորապես տարեց մարդկանց շրջանում, Խորհրդային Միության ժամանակների նման Մոսկվայի կառավարման ներքո կրկին հայտնվելը «երազանքներ իրականացում» կդառնա:
Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում «Ղրիմյան ընտրություն» հասարակական խորհրդի նախագահ Իվան Աբաժերի համաձայն, հասարակական կազմակերպությունները նշում են տեղի բնակչության կողմից Ղրիմի կարգավիճակին նվիրված հանրաքվեի նկատմամբ աննախադեպ հետաքրքրություն:
«1169 ընտրական տեղամասերում, որտեղ անցկացվում է քվեարկությունը և գտնվում են մեր հասարակական կազմակերպության դիտորդները, տեղական ժամանակով ժամը 12:00-ին գրանցվել է իսկական իրարանցում: Նման բան դեռևս երբևէ չի եղել՝ ո՛չ նախագահի ընտրությունների, ո՛չ էլ Ղրիմի Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ», - ասել է Իվան Աբաժերը՝ հավելելով, որ, իր կարծիքով, որևէ անհրաժեշտություն չկա խոսելու հանրաքվեի արդյունքներով Ղրիմում գործող ընտրատարածքներում կոպիտ խախտումների մասին:
Ղրիմի մարզի մայրաքաղաք Սիմֆերոպոլում գտնվող «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայության թղթակիցը հաստատել է, որ քաղաքում իսկապես բազմաթիվ մարդիկ շտապում են մասնակցել հանրաքվեին:
Սակայն, ըստ «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի, չնայած հասարակական կազմակերպությունների հավաստիացումների, որ քաղաքում օրենքի որևէ խախտում չի գրանցվել, և՛ Սիմֆերոպոլը, և՛ Սևաստոպոլը, և այս քաղաքների միջև ընկած մայրուղու երկայնքով փակցվրած են Ղրիմի բնակիչներին Ղրիմն Ուկրաինայից անջատելու կոչերով բազմաթիվ պաստառներ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները սակայն պատշաճ գնահատականի չեն արժանացնում այս փաստը:
Սիմֆերոպոլում գործող «Մամուլի բաց կենտրոն»-ում անցկացված ասուլիսի ժամանակ, ըստ «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայության թղթակցի, ղրիմյան հանրաքվեի անցկացման հանձնաժողովի նախագահ Միխային Մալիշևը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ Ղրիմի մարզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 44,27 տոկոսի կամ 670831 ընտրողի մասնակցությունը:
Ուկրաինայի իշխանությունները սակայն, ինչպես նաև ԱՄՆ-ի վարչակազմը, Եվրամիությունն ու միջազգային հանրությունը, չեն ընդունում Ղրիմում անցկացվող հանրաքվեի օրինականությունը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախօրեին չի ընդունել բանաձև, որը կոչ էր անում աշխարհի պետություններին չճանաչել Ուկրաինայի Ղրիմի տարածաշրջանում կիրակի օրն անցկացվելիք հանրաքվեի արդյունքները:
Ռուսաստանը, ինչպես սպասվում էր, դեմ էր քվեարկել բանաձևի նախագծին, մինչդեռ Չինաստանը ձեռնպահ է մնացել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 13 այլ անդամներ կողմ էին քվեարկել բանաձևի ընդունման: