Մատչելի հղումներ

Ղրիմը նախապատրաստվում է հանրաքվեի


ԱՄՆ. Վաշինգտոնը չի ճանաչի Ռուսաստանի կողմից իր տարածքին Ղրիմի միացումն այն դեպքում, եթե տարածաշրջանի բնակիչները քվեարկեն Ուկրաինայից անջատվելու օգտին

Ղրիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մալիշևը երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ հանձնաժողովը մեկնարկել են գալիք կիրակի օրը Ռուսաստանի հետ միավորման հարցով անցկացվելիք համաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Մալիշևի համաձայն, համաժողովին կարող են մասնակցել Ղրիմում գրանցված և ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք:

«Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում գրանցված բոլոր անձինք իրավունք ունեն քվեարկելու հանրաքվեի ընթացքում, և դա նշանակում է, որ ոչինչ չի արգելում նրանց մասնակցել քվեարկությանը», - ասել է Ղրիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով նախագահ Բարաք Օբամայի խորհրդականի տեղակալ Թոնի Բլինքենը, անդրադառնալով Ղրիմում կայանալիք հանրաքվեին, ասել է, որ Վաշինգտոնը չի ճանաչի Ռուսաստանի կողմից իր տարածքին Ղրիմի միացումն այն դեպքում, եթե տարածաշրջանի բնակիչները քվեարկեն Ուկրաինայից անջատվելու օգտին:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Երկու պետությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության նվազեցման և խաղաղ լուծում գտնելու համատեղ շահագրգռվածությունը:

Ռուսաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մայքլ ՄըքՖոլը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է, որ Ուկրաինայից Ղրիմի անջատումը կդառնա «գալիք մի քանի տարիների, հնարավոր է՝ մի քանի տասնյակ տարիների ընթացքում աշխարհից Ռուսաստանի մեկուսացման պատճառը»:

«Նույնիսկ Չինաստանը չի սատարում Ռուսաստանի այս գործողությունները. ոչ ոք չի կարծում, որ նման գործողություններն օրինական են», - «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան ՄըքՖոլը:
XS
SM
MD
LG