Մատչելի հղումներ

«Ակտիվացել են Իրանի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումները»


Փորձագետներն այս ընթացքում նշում են Պակիստանում և Եմենում «ալ-Քաիդա»-ի դիրքերի թուլացման մասին

ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից հրապարակված զեկույցի համաձայն, 2012 թվականին զգալիորեն ակտիվացել են Իրանի աջակցությունը վայելող ահաբեկչական կազմակերպություններն ու խմբավորումները, մինչդեռ Պակիստանում և Եմենում «ալ-Քաիդա»-ի դիրքերի թուլացել են:

ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված արտգործնախարարության ամենամյա զեկույցում նշվել է, որ անցյալ տարի Իրանն ու Լիբանանում գործող «Հեզբոլլահ» կազմակերպությունը շատ ակտիվ են եղել՝ ծրագրելով և իրականացնելով ահաբեկչական հարձակումներ, ինչպես նաև հնարավոր բոլոր եղանակներով սատարելով Սիրիայի վարչակարգին:

Զեկույցում նշվում է, որ 2012 թվականին թուլացել է Պակիստանում և Եմենում «ալ-Քաիդա»-ի մասնաճյուղերի դերակատարությունը: Սոմալիի կառավարությունը, Աֆրիկական միության առաքելության աջակցությամբ, «ալ-Շաբաբ»-ի զինյալներից ազատել է երկրի խոշոր քաղաքները: Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցած բուռն իրադարձությունները սակայն դժվարացրել են ահաբեկչության դեմ պայքարի հետ առնչվող իրավիճակը:

«Ալ-Քաիդա»-ի հետ կապված խմբավորումները, ֆինանսական միջոցներ ուղարկելու և ստանալու ճանապարհների դժվարացման պատճառով, դիմել են մարդկանց առևանգման՝ փրկագին ստանալու նպատակով, ինչպես նաև կատարել այս հանցագործություններ՝ ահաբեկչական հարձակումների ֆինանսավորումն իրականացնելու համար:

Զեկույցում նշվել է նաև, որ 2012 թվականին ահաբեկչական հարձակումներ էին իրականցվել աշխարհի 85 երկրներում, հիմնականում՝ Պակիստանում, Իրաքում և Աֆղանստանում: Ըստ զեկույց, ահաբեկչական կազմակերպությունների ցանցը վերացնելու համար անհրաժեշտ է իրականացնել միջազգային համագործակցություն, իսկ երկարաժամկետում՝ ամբողջ աշխարհի մակարդակով գտնել ահաբեկչությունը սերմանող գաղափարախոսության դեմն առնելու միջոցներ:
XS
SM
MD
LG