Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը Մինսկում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուս աշխատանքային այցի շրջանակներում երկրի մայրաքաղաք Մինսկում ուրբաթ օրը մասնակցել է ԱՊՀ-ի մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուս աշխատանքային այցի շրջանակներում երկրի մայրաքաղաք Մինսկում ուրբաթ օրը մասնակցել է ԱՊՀ-ի մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:

«Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարներն օրակարգի շրջանակներում քննարկել են տարբեր ոլորտներ ներառող 14 հարց, որոնք վերաբերել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին, իրավապահպանության ոլորտում համագործակցությանը, մշակութային-հումանիտար կապերի հետագա զարգացմանը», - ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: - «Քննարկված հարցերի թվում են եղել 2014-ից 2016 թվականներին ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում համագործակցության, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում համագործակցության և 2014-ից 2018 թվականներին թմրամոլությանը հակազդման մասին ծրագրերը, որոնք հաստատվել են նիստի մասնակիցների կողմից»:

Ըստ հաղորդագրության, ԱՊՀ-ի մասնակից պետությունների ղեկավարների խորհրդին քննարկվել և հավանության են արժանացվել նաև 2014-ից 2018 թվականներին հանցավորության դեմ պայքարում համատեղ միջոցառումների միջպետական ծրագիրը, այդ նույն ժամանակահատվածում մարդկանց առևտրի դեմ պայքարում ԱՊՀ-ի մասնակից պետությունների համագործակցության մասին ծրագիրը:

«Նիստում հաստատվել են նաև կոռուպցիային հակազդման միջպետական խորհրդի ձևավորման մասին համաձայնագիրը և տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին հայեցակարգը: Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Կիևում: ԱՊՀ նախագահությունը փոխանցվել է Ուկրաինային», - ասված է հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG