Հայաստնի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
«Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին»,-գրել է նա:
Ըստ Նախարարի՝ նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ թեստավորվել են, և արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել է: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, չեն ջերմում:
Հիշեցնենք՝ Հայաստանում արդեն կորոնավիրուսի 6 դեպք է գրանցվել: Իսկ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն համարել է համաշխարհային համաճարակ: