Մատչելի հղումներ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ առնվազն մեկ տարի չի լինի


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնները տարիներ առաջ օգնեցին Արևմտյան Աֆրիկայի երկրներին հաջողությամբ հաղթահարելու էբոլավիրուսի բռնկումը:
Այդ ժամանակ կազմակերպության ղեկավարըբժիշկ Թոմ Ֆրիդենն էր:
Այժմ նա ղեկավարում է Resolve to Save Lives համաշխարհային շահույթ չհետապնդող կազմակերպությունը:
Հարցին, թե ինչպես են կանխելու կորոնավիրուսի համաճարակը, որն այժմ տարածվում է ցանկացած մանրեի միջոցով, բժիշկը պատասխանում է.
<< Յուրաքանչյուր միկրոբի դեմ մենք ունենք տարբեր մոտեցում: Որոշների դեպքում պատվաստանյութեր ունենք, մեկ այլ դեպքում կան զսպման միջոցներ, օրինակ՝ սուր շնչառական համախտանիշի, էբոլայի ժամանակ, երբ մենք իրականում կարող էինք դադարեցնել այն: Եվ օրինակ գրիպի դեպքումկարող ենքմեղմել, նվազեցնել վնասը>>:
Էբոլայի դեպքում կարևոր էր գտնել մարդկանց, ովքեր շփում են ունեցել վարակվածների հետ, քանզի այն տարածվում էր մարմնի հեղուկի միջոցով, մոտիկ շփման ժամանակ:
Մինչդեռ Կորոնա վիրուսները կարմրուկի նման տարածվում է օդում, ինչը նշանակում է, որ այդ վիրուսը կարող է ավելի հեշտ տարածվել հազի կամ փռշտոցի միջոցով:Դա բարդացնումէ շփումների հետքերով գնալու գործընթացը;
Պետք է մեկուսացումպահպանել:
<<Դուրս մի եկեք տնից, եթե հիվանդ եք>>.
Բայց դա բարդ էլայն տարածում ունեցող վիրուսի դեպքում, որը վարակել է առնվազն 20 000 մարդու:
<<Դժվար է: Դա միանշանակ հանրային առողջապահության իսկապես դժվարին հարց է>>:
Չինաստանի կառավարությունը մարդկանց խնդրել է ինքնամեկուսացվել, եթե հիվանդանոցային բուժօգնության կարիք չունեն:
Կառավարությունը նաև կարանտին է հայտարարել բոլոր քաղաքներում, ինչը նշանակում է, որ այնտեղ գտնվող մարդկանց թույլ չեն տալիսհեռանալ:
<<Սա կարեւոր է վարակի տարածումը վերահսկելու տեսանկյունից,մարդկանց միջև շփումների նվազեցնելու միջոցով>>:
Հանրային առողջության մասնագետները խորհուրդ են տալիս ՝ հաճախ լվանալձեռքերը, ծածկել բերանը հազի ժամանակ:

<<Այս վիրուսի դեմ մենք պատվաստանյութ դեռ չունենք, և հավանաբար գոնե մեկ տարի չենք ունենալու>>:
Հետազոտողները աշխատում են պատվաստանյութ ստեղծելու վրա: Հանրայինառողջապահական պրակտիկան ցույց է տալիս, որամենայն հավանականությամբ, վիրուսի բռնկումը կմարի: Այնպես,ինչպես Էբոլայի և մի շարք այլ համաճարակների դեպքում:

XS
SM
MD
LG