Մատչելի հղումներ

Կոնեկտիկուտը դարձել է մահապատժից հրաժարված ԱՄՆ-ի 17-րդ նահանգը


ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան Կոնեկտիկուտ նահանգը դարձել է ԱՄՆ-ի 17-րդ նահանգը, որտեղ արգելվել է մահապատիժը:

Նահանգի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, 88-ը՝ կողմ և 63՝ դեմ ձայների հարաբերակցությամբ քվեարկել է մահապատժի ենթարկելու օրենքը ուժը կորցրած ճանաչելու կողմ, որից մեկ շաբաթ առաջ նման որոշում է կայացրել նահանգի Սենատը:

Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է մահապատիժը փոխարինել առանց համաներում շնորհելու հնարավորության ցմահ բանտարկության:

Նահանգում մահապատիժն արգելելու փորձ է կատարվել նաև անցյալ տարի, սակայն այս քայլը հաջողությամբ չի ավարտվել՝ 2007 թվականին կատարված և մեծ աղմուկ բարձրացրած սպանության պատճառով, որի հետևանքով երկու անձ մեղավոր են ճանաչվել տուն ներխուժելուց հետո մի կնոջն ու իր երկու դուստրերի սպանության մեջ:

Կոնտեկտիկուտի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված որոշումն այժմ ներկայացվելու է նահանգապետ Դենել Մալոյի ստորագրության:

Նահանգում վերջին 51 տարվա ընթացքում միակ մահապատիժն իրականացվել է 2005 թվականին: Մահապատժի արգելման մասին օրինագծով չի նախատեսվում ներում շնորհել մահապատժի ներկայումս դատապարտված` ներառյալ 2007 թվականին սպանություններն իրականացրած անձանց:

Կոնեկտիկուտ նահանգում մահապատժի արգելման հանրապետական ընդդիմախոսները սակայն պնդում են, որ մահապատժից հրաժարվելը հանրավորություն կընձեռի մահապատժի դատապարտվածներին բողոքարկել իրեն նկատմամբ կայացված դատավճիռները:

XS
SM
MD
LG