Մատչելի հղումներ

Կոնգրեսական Սիսիլինը Հայաստանում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը


Կոնգրեսական Սիլիլինը կայցելի Ուկրաինա և Հայաստան՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսի գլխավորած պատվիրակության կազմում

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգից ընտրված, դեմոկրատ կոնգրեսական Դեյվիդ Սիլիլինը կայցելի Ուկրաինա և Հայաստան՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսի գլխավորած պատվիրակության կազմում:

Կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինն անդամակցում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:

Միացյալ Նահանգներում հրապարակվող «Փրովիդենս Ջորնըլ» պարբերականի փոխանցմամբ՝ Հայաստանում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոյսի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների հիշատակին նվիրված արարողություններին:

Ուկրաինայի արևելյան շրջաններ կայանալիք այցելության ժամանակ կոնգրեսական Ռոյսի գլխավորած պատվիրակության անդամները հանդիպումներ կանցկացնեն երկրում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների, ինչպես նաև Ուկրաինայում գործող շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
XS
SM
MD
LG