Մատչելի հղումներ

Պենտագոնին բյուջեում նոր կրճատումներ են սպասվում


Պենտագոնին բյուջեում նոր կրճատումներ են սպասվում

ԱՄՆ-ի Կոնգրեսը զգուշացրել է երկրի պաշտպանության ոլորտի ղեկավարներին, որ գալիք մի քանի տարվա ընթացքում ռազմական բյուջեն կարող է ենթարկվել նոր լայնածավալ կրճատումների:

ԱՄՆ-ի Սենատի բյուջեի հանձնաժողովի նախագահ Քենթ Կոնրադը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ գալիք տասը տարիների ընթացքում Պենտագոնի բյուջեի 487 միլիարդ դոլարով կրճատելուց բացի հնարավոր է, որ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության բյուջեում կկատարվեն լրացուցիչ կրճատումներ:

«Մենք դեմ առ դեմ կանգնած ենք ֆինանսական ճգնաժամի հետ, որը մեզ ստիպում է խնայողություններ կատարել նույնիսկ պաշտպանական հիմնական բյուջեում: Պետք է համոզվենք, որ պաշտպանական նպատակներով հատկացվող յուրաքանչյուր դոլարն անհրաժեշտ է երկրի անվտանգության ապահովման համար», - ասել է Կոնրադը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան սակայն հայտնել է ԱՄՆ-ի Սենատի բյուջեի հանձնաժողովի նախագահ Կոնրադին, որ պաշտպանական բյուջեում լրացուցիչ կրճատումները կարող են ազդեցություն գործել ապագա վտանգներին ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից արձագանքելու ունակության վրա:

«Մի՛ կարծեք, թե պաշտպանական բյուջեն կես տրիլիոն դոլարի նվազեցումն ազդեցություն չի գործի բոլոր 50 նահանգների վրա: Դա է իրականությունը: Բացի դրանից, անհնար է նվազեցնել բյուջեն կես տրիլիոն դոլարով և չավելացնել ռիսկերը», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Պանետան:

XS
SM
MD
LG