Ավելի քան 138 մարդ է խեղդվել, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, եղանակային վատ պայմանների ժամանակ նավի վթարի արդյունքում։
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ պատահարը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Կինշասայից մոտ 300 կմ հեռավորության վրա գտնվող արեւմտյան Բանդուդու գավառում։
Պաշտոնյաները տեղեկացնում են, որ նավը գերբեռնված է եղել ապրանքներով եւ մարդկանցով, ու չի կարողացել նավարկել եղանակային վատ պայմաններում։
Կոնգոյում նման պատահարներ բավականին հաճախ են լինում։ Ճանապարհների բացակայությունը հաճախ ստիպում է մարդկանց ճանապարհորդել վթարային վիճակում գտնվող գերբեռնված նավերով։