Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Եվրոպայում՝ ցրտերի պատճառով


Բազմաթիվ զոհեր Եվրոպայում՝ ցրտերի պատճառով
Բազմաթիվ զոհեր Եվրոպայում՝ ցրտերի պատճառով

Արևելյան Եվրոպայում ցուրտ եղանակը դարձել է առնվազն 14 մարդու մահվան պատճառը և սպասվում է, որ ջերմաստիճանը գնալով է՛լ ավելի է նվազելու:

Լեհաստանի ոստիկանությունը երկուշաբթի օրը հայտնել է մահացու տասը դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել այն պատճառով, որ օդի ջերմաստիճանն իջել է մինչև Ցելսիուսի մինուս 26 աստիճանը:

Սերբիայի կենտրոնում ցուրտ եղանակի պատճառով հանգստյան օրերի ընթացքում զոհվել է երեք մարդ:

Հարևան Բուլղարիայում ցրտերից զոհվել է առնվազն մեկ մարդ: Երկրի հիմնական մասում հայտարարվել է էքստրեմալ եղանակի մասին տեղեկացնող «նարնջագույն ծածկագիր», իսկ երկու քաղաք հայտարարել է ռեկորդային ցածր ջերմաստիճան գրանցելու մասին:

XS
SM
MD
LG