ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը երկուշաբթի օրը վերադառնում է աշխատանքի՝ իր մոտ հայտնաբերված տրոմբի պատճառով երեք օր հիվանդանոցում անցկացնելուց հետո:
Քլինթընի համար, որը հիվանդանոցից դուրս է գրվել անցյալ շաբաթ, դեկտեմբեր ամիսը բարենպաստ չէր՝ առողջական վիճակի տեսակետից. այդ ամսվա ընթացքում ինքը տարել էր ստամոքսի վարակ և ուշագնացություն:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության համաձայն, արտգործնախարար Քլինընը երկուշաբթի օրը դռնփակ հանդիպումներ կանցկացնի իր տեղակալների հետ, սակայն հրապարակային հանդիպումներ չեն լինելու:
Միացյալ Նահանգներ այցով ժամանող Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ հանդիպումը արտգործնախարար Քլինթընը կանցկացնի այս շաբաթ ավելի ուշ՝ հինգշաբթի օրը:
Հիվանդանոցում գտնվելու ժամանակ արտգործնախարարը մշտապես ակտիվ հեռախոսակապ է պահպանել իր վարչության աշխատողների հետ: Քլինթընը հիվանդանոցում գտնվելու ընթացքում բավականին ակտիվ աշխատում էր, հեռախոսազանգեր էր կատարել օտարերկրյա իր գործընկերներին, ներառյալ ՄԱԿ-ի և արաբական պետությունների լիգայի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմիին և Քաթարի արտգործնախարարին:
Հիվանդության պատճառով Միացյալ Նահանգների արտգործնախարարը ստիպված է եղել հետաձգել ծրագրավորված մի շարք այցելություններ ու ելույթներ, ներառյալ մասնակցությունը Բենգիազի քաղաքում անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի հյուպատոսության ուղղությամբ կատարված հարձակման շուրջ ԱՄՆ-ի Կոնգրեսում անցկացվող լսումներին: