ԱՄՆ-ի արտաքին գործերի նախագահ Հիլարի Քլինթընն ու Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մոսին անցկացրել են բանակցություններ, որոնց ընթացքում վերահաստատել են երկու երկրների միջև բարյացակամ հարաբերությունները և փորձել են գտնել նման հարաբերությունները զարգացնելու ուղիներ:
Արտգործնախարար Քլինթընն ու նախագահ Մորսին հանդիպում են անցկացրել Նյու Յորքում: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Եգիպտոսի տնտեսական խնդիրները, Սինայ թերակղզում ահաբեկչության առկա սպառնալիքը, ընդգծվել է Եգիպտոսում աշխատող Միացյալ Նահանգների դիվանագետների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը:
Այս հանդիպումից երկու շաբաթ առաջ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Միացյալ Նահանգներում հակաիսլամական կինոնկար նկարահանելու փաստով զայրացած ամբոխը բարձրացել էր ԱՄՆ-ի դեսպանատան պարսպին, պատռել ամերիկյան դրոշը՝ փոխարինելով այն իսլամական դրոշով:
Այս իրադարձություններից հետո Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ասել էր, թե ԱՄՆ-ի համար «Եգիպտոսը ո՛չ դաշնակից, ո՛չ էլ թշնամի է»: