Մատչելի հղումներ

Քլինթըն. «Եգիպտոսի զինված ուժերը պետք է փոխանցեն իշխանությունը նախագահական ընտրություններում հաղթողին»


ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ասել է, որ Եգիպտոսի զինված ուժերը պետք է կատարեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթած թեկնածուին իշխանությունը փոխանցելու մասին իրենց խոստումը:

Այս մասին Քլինթընը նշել է չորեքշաբթի ուշ երեկոյան տված հարցազրույցում այն բանից հետո, երբ Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հայտնել է ընտրությունների արդյունքները հինգշաբթի օրը հրապարակումը հետաձգելու մասին:

Հարցազրույցում Քլինթընը «ակնհայտ անհանգստացնող» է անվանել Եգիպտոսի զինված ուժերի կողմից վերջին շաբաթվա ընթացքում ձեռնարկած գործողությունները՝ հավելելով, որ Եգիպտոսին անհրաժեշտ է երկրի բոլոր քաղաքացիների իրավունքները հարգող ժողովրդավարական համապարփակ գործընթաց:

«Զինված ուժերը պետք է ստանձնեն իրենց համապատասխանող դերը, այն է՝ չփորձեն միջամտել, գերիշխել կամ տապալել սահմանադրական իրավասությունները: Նրանք պետք է ապահովեն սահմանադրության մշակումը: Նրանք շատ անելիքներ ունեն», - ասել է Քլինթընը:

Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը չորեքշաբթի օրը հայտնել է, որ լրացուցիչ ժամանակ է պահանջվում՝ նախագահական երկու թեկնածուների կողմից ներկայացված բողոքներն ուսումնասիրելու համար:
XS
SM
MD
LG