ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը երեքշաբթի օրը ժամանել է Վիետնամ, որտեղ հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կանցկացնի երկու պետությունների միջև առևտրի աշխուժացմանը նվիրված բանակցություններ:
Արտգործնախարար Քլինթընը բանակցություններ կանցկացնի Վիետնամի իր գործընկեր Ֆամ Բին Մինի և վարչապետ Նգուեն Տան Դունգի հետ, հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի և Վիետնամի գործարար շրջանների առաջնորդների հետ:
Միացյալ Նահանգների արտգործնախարարության փոխանցմամբ, Հիլարի Քլինթընը ներկա կգտնվի երկու պետությունների միջև կրթական փոխանակման ծրագրերի և առևտրային պայմանագրերի վերաբերյալ պայմանագրերի ստորագրման արարողությանը:
Քլինթընի այս այցը կատարվում է ասիական շրջագայության շրջանակներում, որի ընթացքում արտգործնախարարն արդեն այցելել է Ճապոնիա և Մոնղոլիա:
Մոնղոլիա երկուշաբթի օրը կատարված այցի ընթացքում Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարը բանակցություններ է անցկացրել երկրի նախագահ Ցախիա Իլբեգդորջի հետ:
Երկրի նախագահի հետ բանակցություններից հետո Քլինթընը ելույթով հանդես է եկել Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում անցկացվող Կանանց առաջնորդության միջազգային ֆորումի մասնակիցների առջև:
Տարածաշրջանային շրջագայությունն ավարտելուց առաջ ԱՄՆ-ի արտգործնախարարը կայցելի նաև Լաոս և Կամբոջա: