ԱՄՆ-ի Սպիտակ տունը խոստացել է չօգտագործել պատվաստման ծրագրերը Կենտրոնական հետախուզական վարչության կողմից հետախուզական տվյալներ հավաքելու համար: Նման հայտարարությամբ Սպիտակ տունը հանդես է եկել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ԿՀՎ-ն օգտագործել էր պատվաստման ծրագրերը Օսամա բին Լադենին որոնելու նպատակով իրականացված գործողությունների ընթացքում:
Բժշկական 12 համալսարանների ղեկավարները դժգոհություն են հայտնել պակիստանցի բժիշկ Շաքիլ Աֆրիդիի կողմից իրականացված պատվաստման գործողություններով, որոնց արդյունքում Աբոթաբադ քաղաքում, որտեղ բժիշկը պատվաստումներ էր իրականացրել, ավելի ուշ ոչնչացվել էր Օսամա բին Լադենը:
Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականի համաձայն, ԱՄՆ-ի ԿՀՎ-ն օգտագործել էր պատվաստման ծրագիրը բին Լադենի մերձավորների ԴՆԹ-ի նմուշներ հավաքելու համար: Այս մասին տեղեկանալուց հետո Պակիստանի իշխանությունները 33 տարվա ազատազրկման են դատապարտել Աֆրիդիին:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Քեյթլին Հեյդենը տեղեկացրել է, որ ազգային անվտանգության գծով նախագահ Բարաք Օբամայի խորհրդատու Լիզա Մոնակոն բժշկական համալսարանների ղեկավարներին հասցեագրված նամակում տեղեկացրել է, որ 2013 թվականի օգոստոսին Կենտրոնական հետախուզական վարչությունը հրաժարվել է իր գործողություններում պատվաստման այնպիսի ծրագրեր օգտագործելուց, որտեղ ընդգրկված է պատվաստումներ իրականացնող անձնակազմը:
ԿՀՎ-ը, ըստ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակի, չի փորձելու նաև ձեռք բերել կամ օգտագործել նման ծրագրերի իրականացման ընթացքում ստացված ԴՆԹ-ի կամ գենետիկական այլ նյութերի նմուշներ, և նման քաղաքականությունը կիրառվելու է ամբողջ աշխարհում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էր այլ պետությունների քաղաքացիների նկատմամբ: