Մատչելի հղումներ

ԿՀՎ-ի տնօրեն Պետրեուսը Թուրքիա չհայտարարված այց է կատարել


Officers look on as the search for a suspect in the Boston Marathon bombings continues, April 19, 2013, in Watertown, Massachusetts.
Officers look on as the search for a suspect in the Boston Marathon bombings continues, April 19, 2013, in Watertown, Massachusetts.

«ԿՀՎ-ի տնօրեն Դեյվդի Պետրեուսի կողմից Անկարա կատարված չհայտարարված այցի ընթացքում հանդիպումներ են անցկացվել Թուրքիայի բարձրագույն ղեկավարների հետ»:

Ըստ «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականի, այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանությունը: Դեսպանության հաղորդագրության համաձայն, երկուշաբթի և երեքշաբթի Թուրքիա կատարված չհայտարարված այցի ընթացքում Պետրեուսը հանդիպում է ունեցել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի հետախուզական ազգային կազմակերպության տնօրեն Հաքան Ֆիդանի հետ:

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրությունում նշվել է նաև, որ ԿՀՎ-ի տնօրենը և Թուրքիայի ղեկավարությունը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ և համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում:

«Հուրիեթ» պարբերականի վկայությամբ, Պետրեուսի և Թուրքիայի վարչապետի միջև կայացած հանդիպման ժամանակ փոխանակվել են Սիրիայում չդադարող ճգնաժամին վերաբերող մտքեր, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարում ուժերի համախմբման առնչվող խնդիրները:

XS
SM
MD
LG