Մատչելի հղումներ

Բեթղեհեմում կաթոլիկ և բողոքական ուխտագնացները տոնում են Սուրբ Ծնունդը


Բեթղեհեմում կաթոլիկ և բողոքական ուխտագնացները տոնում են Սուրբ Ծնունդը
Բեթղեհեմում կաթոլիկ և բողոքական ուխտագնացները տոնում են Սուրբ Ծնունդը

Բեթղեհեմ քաղաքում Սուրբ Ծննդյան տոնը նշելու համար ուրբաթ օրը հավաքվել են տասնյակ հազարավոր կաթոլիկ և բողոքական քրիստոնյաներ։

Սուրբ Հողում Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգևորական առաջնորդ՝ քահանա Ֆուադ Թվալը գլխավորում էր այս ուրբաթ անցկացվելիք արարողությունները։ Նա նույնպես անցկացնելու է Սուրբ Ծննդյան տաճարում կեսգիշերին մատուցվող պատարագը։

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասն ուրբաթ օրը Բեթղեհեմ է ժամանել Ռամալայում գտնվող իր նստավայրից։

Պաղեստինցիների առաջնորդը ելույթ է ունեցել Բեթղեհեմում հավաքված ուխտագնացների առջև՝ հույս հայտնելով, որ գալիք տարին բերելու է անվտանգություն, կայունություն և «անկախություն Պաղեստինի ժողովրդին»։

XS
SM
MD
LG