Մատչելի հղումներ

 
Խոլեստերինի իջեցմանը նպաստող սննդատեսակները բարելավում են առողջությունը

Խոլեստերինի իջեցմանը նպաստող սննդատեսակները բարելավում են առողջությունը


Խոլեստերինի իջեցմանը նպաստող սննդատեսակները բարելավում են առողջությունը
Խոլեստերինի իջեցմանը նպաստող սննդատեսակները բարելավում են առողջությունը

Կանադայում կատարված նոր ուսումնասիրությունը կարող է միլիոնավոր մարդկանց կյանքը փրկել: Ըստ ուսումնասիրության, որոշակի սնունդ օգտագործելու դեպքում հնարավոր է էապես կրճատել խոլեստերինի մակարդակը և բարելավել սրտային հիվանդություններից և կաթվածից խուսափելու հնարավորությունը:

Որպես «Արևմտյան» հայտնի սննդակարգը կարևորում է միսը և ճարպոտ սննդատեսակները: Նման սննդակարգի հետևողների գոտկատեղը չի թաքցնում այդ մարդկանց սնվելու սովորությունները:

Այժմ առողջ սնվելու շարժում է սկսվել: Այն խրախուսվում է բժիշկների, առողջապահության մասնագետների, կառավարության առաջնորդների և առաջին տիկնոջ` Միշել Օբամայի կողմից, ով խրախուսում է դպրոցական երեխաներին շատ մարզվել և միրգ ու բանջարեղեն ուտել: Սննդակարգը և մարզվելը կարևոր են խոլեստերինի առողջ մակարդակ պահպանելու համար:

Խոլեստերինը ճարպի տեսակ է, որը նպաստում է բջիջների կառուցմանը և պահպանմանը: Սակայն խոլեստերինի տարբեր տեսակներ կան: Բարձր խտության լիպոպրոտեին կոչվող խոլեստերինը բարելավում է սրտի առողջությունը, մինչդեռ ցածր խտության լիպոպրոտեինը նպաստում է սրտային հիվանդությունների զարգացման:

Սովորաբար խորհուրդ է տրվում սննդում կրճատել կենդանական յուղը կամ այն յուղը, որը պինդ է սենյակային ջերմաստիճանի պայմաններումում: Դրանք ցածր խտության լիպոպրոտեին խոլեստերինի աղբուր են: Սակայն հայտնի է նաև, որ որոշ մթերքներ կարող են նվազեցնել «վատ» խոլեստերինը:

Տորոնտոյի «Սեյթ Մայքլ» հիվանդանոցի բժիշկ Դեյվիդ Ջենկինսի համաձայն, բամիան, սմբուկը և բանջարեղենի նման այլ տեսակներ որոշակի կպչունություն ունեն, և նպաստում են մարմնից խոլեստերինի դուրսբերման:

Կանադացի բժիշկ Դեյվիդ Ջենկինսը ուսումնասիրել է այն մարդկանց, ովքեր ցածր յուղայնությամբ սննդակարգ են օգտագործել, որը ներառել է նաև այս մթերքները: Նրա նպատակն էր՝ տեսնել, թե արդյոք այս մարդկանց մոտ խոլեստերինի մակարդակն նվազել է ավելի շատ, քան այն մարդկանց մոտ, ովքեր հետևել են միայն ցածր յուղայնությամբ սննդակարգին:

Ուսումնասիրությանը մասնակցել է 350 կին և տղամարդ: Բոլորը խոլեստերինը նվազեցնող դեղորայքի անհրաժեշտություն են ունեցել: Ընդլայնված սննդակարգին հետևողները կերել են նաև ցածր լիպոպրոտեին պարունակող մթերք` խնձոր, խաղող, ելակ, որոշակի ընդեղեն և բանջարեղեն, ընկույզ, ձիթապտղի յուղ, ոլոռ, սոյայի մթերք: Վեց ամիս անց հետազոտողները ուսումնասիրել են արդյունքները:

Խոլեստերինն իջեցնող մթերք օգտագործողների մոտ ցածր խտության խոլեստերինը՝ լիպոպրոտեինը կրճատվել է 13-14 տոկոսով, իսկ ցածր յուղայնությամբ սննդակարգին հետևողների մոտ՝ միայն 3 տոկոսով: Բժիշկ Ջենկինսն ասում է, որ այս ուսումնասիրությունը խթան կդառնա խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց համար, քանի որ նրանք կարող են իջեցնել ցածր լիպոպրոտեին պարունակող խոլեստերինի մակարդակը՝ պարզապես հետևելով առողջարար սննդակարգի:

Ըստ ուսումնասիրողների, ցածր քանակությամբ ճարպեր պարունակող այս սննդակարգի մեկ այլ օգուտը եղել է այն, որ ուսումնասիրության մասնակիցների մոտ իջել է արյան ճնշումը:

Այս ուսումնասիրությունը հրատարակվել է Ամերիկյան բժշկական ընկերակցության ամսագրում:

XS
SM
MD
LG