Մատչելի հղումներ

Չինաստանում նորածնի են փրկել՝ հանելով կոյուղու խողովակից


Չինաստանի փրկարար ծառայությունների աշխատողներին հաջողվել է փրկել մի նորածնի, որը հայտնաբերվել էր երկրի բնակելի շենքերից մեկի կոյուղու համակարգում



Չինաստանի փրկարար ծառայությունների աշխատողներին հաջողվել է փրկել մի նորածնի, որը հայտնաբերվել էր երկրի բնակելի շենքերից մեկի կոյուղու համակարգում:

Երկրի պաշտոնյաների համաձայն, Չժեցզյան արևելյան մարզի Ջինհուա քաղաքի բնակիչները հրշեջներ են կանչել՝ լսելով երեխայի լացը չորրորդ հարկի զուգարանում:

Փրկարարներին չի հաջողվել հանել երեխային զուգարանից, և նրանք ստիպված կտրել են 10 սանտիմետր տրամագիծ ունեցող խողովակի հատվածներից մեկը: Հրժեջներն ու բժիշկները մաս առ մաս քանդել են խողովակը՝ ազատ արձակելով երկօրյա նորածին տղա մի երեխայի:

Պետական լրատվամիջոցների համաձայն, 2,3 կիլոգրամ քաշ ունեցող երեխան խողովակում է անցկացրել առնվազն երկու ժամն:

Ոստիկանությունը որոնում է երեխայի ծնողներին:
XS
SM
MD
LG