Մատչելի հղումներ

Չինաստանի կոմունիստական կուսակցությունը «համապարփակ բարեփոխումներ» կանցկացնի


Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի փակ դռների հետևում անցկացված հանդիպումը նվիրված է եղել գալիք տասնամյակի ընթացքում Չինաստանի տնտեսական զարգացման ծրագրի մշակման

Չինաստանի կոմունիստական կուսակցությունն ավարտել է կուսակցության բարձրաստիճան ղեկավարության մասնակցությամբ անցկացված չորսօրյա հանդիպումները, որոնց արդյունքում խոստացել է իրականացնել «համապարփակ և հետզհետե խորացող բարեփոխումներ»՝ աշխարհի ամենախոշոր երկրորդ տնտեսության աճը խթանելու նպատակով:

«Երրորդ պլենում» անվանումը ստացած հանդիպման ընթացքում Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդների կողմից կայացված որոշման համաձայն, Չինաստանում պետության կողմից վերահսկվող տնտեսության ռեսուրսների բաշխման գործում վճռական դեր պետք է ունենան շուկայական մեխանիզմները:

Կուսակցության պաշտոնական փաստաթղթերում նախկինում հիշատակված էր, որ երկրի տնտեսության մեջ ռեսուրսների բաշխման գործում շուկայական մեխանիզմներին հատկացվում է «հիմնական» նշանակություն:

Չինաստանի կոմունիստական կուսակցության 376 անդամից բաղկացած Կենտրոնական կոմիտեի փակ դռների հետևում անցկացված հանդիպումը, փորձագետների կարծիքով, նվիրված է եղել գալիք տասնամյակի ընթացքում Չինաստանի տնտեսական զարգացման ծրագրի մշակման:
XS
SM
MD
LG