Հարկահավաքների դեմ ուղղված զայրույթի արդյունքում Չինաստանի արևելյան մասում տեղի են ունեցել բախումներ գործարարների և ոստիկանության հատուկ ուժերի միջև:
Չինաստանի Ժեջյանգ նահանգի Ժիլի քաղաք հինգշաբթի ուշ երեկոյան ուղարկվել են ոստիկանության հատուկ ուժեր՝ ցրելու ցուցարարներին, որոնք գրոհել են պետական հիմնարկությունների շեքներ, քարեր նետել, շրջել և այրել մեքենաներ:
Երկրի պետական լրատվամիջոցների վկայությամբ, խռովությունները սկսել են, երբ երեխաների հագուստ արտադրող ընկերության սեփականատերը հրաժարվել է հարկեր վճարելուց, ինչից հետո հավաքել է մի խումբ՝ հարկային տեսուչի վրա հարձակում իրականացնելու նպատակով:
Չինաստանի կառավարության կողմից վերահսկվող կայքերում հրապարակված տեղեկությունների համաձայն, խռովությունների սկզբից դրանց մասնակիցների թիվը կազմել է մոտ 600 մարդ, սակայն խռովությունները շատ արատ տարածվել են և շարունակել են մինչև ուշ երեկո:
«Հուժու օնլայն» կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն, խռովություններին մասնակցելու համար ձերբակալվել է առնվազն հինգ մարդ, կալանավորվել է ավելի քան 20 անձ:
Չինաստանի Ժեջյանգ նահանգի Ժիլի քաղաքում տեղի ունեցած խռովությունների հետևանքով վնասվածքներ ստացածների մասին տեղեկությունները դեռևս չեն հաստատվել: