Մատչելի հղումներ

Չինացի տիեզերագնացները տիեզերանավը հաջողությամբ կցեցին Տիանգոնգ-1 մոդուլին


Ցուցադրվում է տիեզերանավի ու մոդուլի կցումը
Ցուցադրվում է տիեզերանավի ու մոդուլի կցումը

Չինացիներն իրականացրին տիեզերանավի ու տիեզերակայանի կցման մարդու կողմից կառավարվող մի համակարգ։ Շենժոու տիեզերանավի մեջ գտնվող երեք տիեզերագնացները տիեզերանավը հաջողությամբ կցեցին Տիանգոնգ-1 մոդուլին՝ առանց ավտոմատ համակարգի օգնության։ Երեք տիեզերագնացներից մեկը Չինաստանի առաջին կին տիեզերագնացն է։

Շենժոու-9 տիեզերանավը տիեզերք էր արձակվել հունիսի 16-ին եւ մեկ անգամ կցվել տիեզերակայանին ավտոմատ համակարգի միջոցով։

Չինաստանի պաշտոնատար անձինք ասում են, թե ձեռքով կառավարվող, ավելի վտանգավոր համարվող կցման համակարգն է կիրառվելու մեծ մի տիեզերակայան կառուցելու ժամանակ։ Տիեզերակայանը պատրաստ է լինելու մինչեւ 2Օ2Օ թվականը։
Տիանգոնգ-1 մոդուլը փորձարարական կայան է, որը երկրի ուղեծրում է մնալու մինչեւ 2Օ13 թվականը։

Խորհրդային Միությունն ու ԱՄՆ-ը ձեռքով կառավարվող կցման համակարգ առաջին անգամ կիրառել են դեռեւս 196Օ-ականներին։ Դրա համար պահանջվում է մեծ ճշգրտություն, քանի որ նույն ուղեծրի վրա են բերվում երկու առարկաներ, որոնք երկրագնդի շուրջն են պտտվում ժամում մի քանի հազար կիլոմետր արագությամբ։ Անձնակազմի անդամները կցումը պիտի իրականացնեն ՝՝շատ մեղմ ու սահուն՛՛, որպեսզի մեկը չոչնչացնի մյուսին։

XS
SM
MD
LG