Չինաստանի պետական ներդրումային հիմնադրամը գնել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի տասը տոկոս բաժնեմասը:
Չինաստանի ներդրումային կորպորացիան «Հիթրոու» օդանավակայանի կառավարումն իրականացնող Իսպանիայի ճարտարապետական «Ferrovial» ընկերությունից 414 միլիոն դոլար կազմող գումարով գնել է օդանավակայանի մայր ընկերության՝ «FGP Topco»-ի վեց տոկոս բաժնեմասերը: Գնելով նաև այլ ներդրողներին պատկանող բաժնեմասեր՝ Չինաստանի ներդրումային կորպորացիան իր մասնաբաժինը հասցրել է տասը տոկոսի:
2007 թվականին հիմնադրված Չինաստանի ներդրումային կորպորացիան, որի ակտիվները կազմում են 482 միլիարդ դոլար, համարվում է աշխարհում պետական միջոցների կառավարման ամենախոշոր հիմնադրամը, որը ստեղծվել է՝ Չինաստանի կողմից արտարժույթի կուտակված հսկա պաշարների ներդրումն իրականացնելու նպատակով:
Այս գործարքը դարձել է հիմնադրամի կողմից Մեծ Բրիտանիայի ենթակառուցվածքային համակարգում կատարված երկրորդ ներդրումը: Հիմնադրամն այս տարվա սկզբին գնել էր Մեծ Բրիտանիայի ջրամատակարարման և ջրամաքրման ամենախոշոր «Thames Water» ընկերության 8,7 տոկոս կազմող բաժնեմասը:
Չինաստանի կողմից օտարերկրյա պետություններում կատարվող ներդրումները գնալով ավելի մեծ ուշադրության և ստուգումների առարկա են դառնում՝ մասամբ այն պատճառով, որ ներդրումներ իրականացնող հիմնադրամը պետության սեփականություն է: Այս ներդրումների կատարման կողմնակիցները սակայն պնդում են, որ դրանք արժանանում են նման բարձր ուշադրության աշխարհաքաղաքական պայքարի պատճառով՝ պնդելով, որ ներդրումային գործարքները շահավետ են երկու կողմերի համար: