Մատչելի հղումներ

Չինաստանի վերլուծաբանն առաջարկել է «փոքրածավալ մարտեր» վարել


Չինաստանի վերլուծաբանն առաջարկել է «փոքրածավալ մարտեր» վարել
Չինաստանի վերլուծաբանն առաջարկել է «փոքրածավալ մարտեր» վարել

Չինաստանի կոմունիստական կուսակցության օրաթերթերից մեկում հրապարակվել է հոդված, որտեղ ասվել է, թե «եկել է ժամանակը, որպեսզի Պեկինը Հարավչինական ծովում մեկնարկի փոքրածավալ մարտեր՝ իր հարևաններին Չինաստանին պատկանող բնական պաշարները կողոպտելուց հետ պահելու նպատակով»:

«Գլոբալ Թայմս» պարբերականի համացանցային կայքում այս մեկնաբանությունը հրապարակվել է «Եկել է Հարավչինական ծովը շրջապատող պետություններին դաս տալու ժամանակը» խորագրի ներքո:

Հոդվածի հեղինակ Չինաստանի էներգետիկայի հիմնադրամի հանձնաժողովի ռազմավարության վերլուծաբանը նախազգուշացրել է, թե հնարավոր է, որ տարածաշրջանը շրջապատող պետությունները, ներառյալ Սինգապուրը, Ավստրալիան, Ճապոնիան և Հնդկաստանը, ԱՄՆ-ի աջակցությամբ, ծրագրում են համատեղ ուժերով Չինաստանի դեմ սկսել մարտական գործողություններ:

Վերլուծաբանն առաջարկում է, որ Չինաստանը պետք է «քաղաքավարիորեն» նախազգուշացնի իր ինքնիշխանությունը խախտել և նավթային ռեսուրսները գողանալ ցանկացողներին, սակայն նման գործողությունների հաջողությամբ չավարտվելու դեպքում անհրաժեշտ է գործողություններ ձեռնարկել:

«Գլոբալ Թայմս» պարբերականի կայքում հրապարակված հոդվածին տրվել են բացասական արձագանքներ:

Վերջին մի քանի ամսվա ընթացքում Չինաստանի և երկրի մի քանի հարևան պետությունների միջև հարաբերություններում գրանցվել է լարվածություն՝ Հարավչինական ծովում տարածքային տարաձայնությունների պատճառով: Վիետնամի և Ֆիլիպինների իշխանությունների համաձայն, Չինաստանի ռազմանավերը խոչընդոտել են իրենց օֆշորային տարածքներում նավթի որոնողական աշխատանքներին:

XS
SM
MD
LG