Մատչելի հղումներ

Չինաստան. «Այլախոհը կարող է դիմում ներկայացնել՝ արտասահմանում ուսում ստանալու համար»


Չինաստանի իշխանությունների համաձայն, այլախոհ Չեն Գուանչենգը կարող է դիմում ներկայացնել՝ արտասահմանում ուսում ստանալու համար, ինչը կարող է դառնալ այլախոհի կողմից տնային կալանքից փախուստի գործելու և Պեկինում ԱՄՆ-ի դեսպանատանը ապաստան գտնելու հետ կապված դիվանագիտական վեճի լուծումը:

Պեկինում ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ամենամյա բանակցություններին մասնակցելու նպատակով գտնվող ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ուրբաթ օրը հայտնել է լրագրողներին, թե Չենի գործում առաջընթաց է գրանցվել և Չինաստանի իշխանությունների նման դիրքորոշումը «հույս է ներշնչում»:

Չինաստանի մայրաքաղաքում Չենին օգնություն ցուցաբերող աջակից Գուո Յուշանի համաձայն, ակտիվիստը նամակ է ստացել Նյու Յորքի համալսարանից, որը վերջինիս առաջարկել է կրթաթոշակ՝ համալսարանի ասպիրանտուրայում սովորելու համար:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լիու Վեյմինն ավելի վաղ ասել է, որ Չենը կարող է լքեր երկիրն արտասահմանում ուսում ստանալու համար «Չինաստանի բոլոր այլ քաղաքացիների նման»:

Այս հայտարարությամբ երկրի արտգործնախարարությունը հանդես է եկել Չենի կողմից ներկայացված մի շարք դիմումներից հետո, որտեղ հայտնել է իր անվտանգության համար ունեցած մտավախությունների և «որոշ ժամանակով ԱՄՆ տեղափոխվելու ցանկության մասին»: ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումների ընթացքում օրենսդիրների հետ ունեցած ուղիղ կապի ժամանակ Չենը հույս էր հայտնել, որ իրեն կհաջողվի հանդիպում ունենալ ԱՄՆ-ի արտգործնախարարի հետ:

XS
SM
MD
LG