Մատչելի հղումներ

Չինաստանն ու Ռուսաստանը ստորագրել են գազամատակարարման մասին համաձայնագիրը


Գործարքը նոր շուկա է բացում Մոսկվայի համար այն ընթացքում, երբ Եվրոպան փորձում է գտնել այլընտրանքներ Ռուսաստանից առաքվող էներգակիրներին

Չինաստանն ու Ռուսաստանը չորեքշաբթի օրը ստորագրել են բնական գազի մատակարարման շուրջ գործարք, որը նոր շուկա է բացում Մոսկվայի համար այն ընթացքում, երբ Եվրոպան փորձում է գտնել այլընտրանքներ Ռուսաստանից առաքվող էներգակիրներին:

Այս գործարքով նախատեսվում է, որ Ռուսաստանը 30 տարվա ընթացքում տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր գազ պետք է առաքի Չինաստան, իսկ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 400 միլիարդ դոլար: Գործարքով նախատեսվում է Սիբիրում գտնվող բանական գազի հանքավայրերում արդյունահանված բնական գազը նոր խողովակաշարով տեղափոխել Չինաստանում սպառման հիմնական շուկաներ, որոնք գտնվում են երկրի առափնյա շրջաններում:

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահը Սի Ծինփինը ներկա են գտնվել Շանհայում Ռուսաստանի «Գազպրոմ» և Չինաստանի «Նավթային ազգային կորպորացիա» ընկերությունների միջև պայմանագրի ստորագրման:

«Գազպրոմ»-ը հրաժարվել է տեղեկություններ տրամադրել Չինաստանին առաքվող բնական գազի գնի վերաբերյալ, որը եղել է հիմնական խոչընդոտն ավելի քան մեկ տասնամյակ տևած բանակցությունների ընթացքում:

Չինաստանի և Ռուսաստանի միջև բնական գազի առաքման շուրջ գործարքը ստորագրելուց հետո «Գազպրոմ»-ի արժեթղթերը գրանցել են գրեթե երկու տոկոսի աճ:
XS
SM
MD
LG