Չինաստանի նախագահ Սի Ջինփինգն ասել է, որ Վաշինգտոնի հետ Պեկինի հարաբերությունները բեկումնային փուլում են, որը պետք է օգտագործել՝ անցյալում ունեցած հաջողությունները զարգացնելու և դեպի ապագա միտված նոր հնարավորություններ ստեղծելու համար:
Այս հայտարարությամբ Չինաստանի նախագահը հանդես է եկել երկուշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Թոմ Դոնիլոնի հետ հանդիպման ընթացքում:
Դոնիլոն ժամանել էր Չինաստան՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Չինաստանի իր գործընկերոջ միջև գագաթաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքների իրականացման համար:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական իր հերթին ասել է Չինաստանի նախագահին, որ գագաթաժողովը կարևոր հնարավորություն կընձեռի երկու պետությունների նախագահներին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունների շուրջ մանրամասն քննարկում անցկանցելու համար:
Չինաստանի նախագահ Սի Ջինփինգի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի միջև գագաթաժողովը կանցկացվի գալիք շաբաթվա վերջին, հունիսի 7-ից 8-ը ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիա նահանգի Սաննիլենդ հանգստավայրում: